Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ամեն ինչ փոփոխական ու հարաբերական է

Ամեն ինչ փոփոխական ու հարաբերական է
12.05.2025 | 21:20

Պարտվում են բոլորը, անգամ հաղթողներն են վերջնարդյունքում պարտվում, քանի որ կյանքում ամեն ինչ շատ փոփոխական և հարաբերական է. այսօրվա հաղթանակդ վաղը կարող է դառնալ պարտություն և հակառակը, սակայն եթե մարդը կամ ազգը պարտությունը չի ընկալում որպես հետագա հաղթանակի համար անհրաժեշտ դաս, ապա չի ունենում ապրելու իմաստ և նպատակ:

Մարդն իր տեսակով գիշատիչ է, նա չի կարող շարունակել ապրել, եթե չունի հետագայում հաղթելու հեռանկար:

Իհարկե, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ հեռանկարը կարդարանա, բայց եթե սկսում ես քարոզել պարտություն հաղթանակի փոխարեն, ապա մարդը սկսում է փնտրել այլ պետություն, ազգ, որն իրեն տալու է այդ հաղթելու հնարավորությունը, ինքն իրեն սկսում է ասոցացնել այլ խմբերի հետ կամ էլ դառնում զուտ սպառող՝ ցանկություն չունենալով որևէ բան ստեղծել, ի՞նչ իմաստ ունի ինչ-որ բան ստեղծել, եթե հաղթելու բերկրանք չի ունենալու:

Պարզ է, որ հաղթելու ցանկությունը և հաղթելը տարբեր բաներ են, եթե առաջինի դեպքում կա ցանկություն որևէ բան անելու, երկրորդի դեպքում կան նաև հստակ գործողություններ, իսկ պարտության հետ համակերպվելու դեպքում ոչ միայն չկա ցանկություն, այլ բացառված են նաև հետագա գործողությունները, այսինքն մարդը, ազգը հանձնվում է, գիշատիչից դառնում զոհ, որը հակասում է մարդ տեսակի բնույթին: Մարդ տեսակը գիշատիչ, այլ ոչ թե զոհ լինելու արդյունքում է հասել 21-րդ դար:

Ազգն առավել ևս չի կարող պահպանել իր գոյությունը, եթե համակերպվի պարտության հետ, այլ ոչ թե դա ընկալի որպես դաս հետագայում հաղթանակներ ունենալու համար:

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 219

Մեկնաբանություններ